Արման Նավասարդյանը դասախոսել է Արցախի պետական համալսարանում
ОбществоՀայ-Ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նոյեմբերի 21-ին այցելել է Արցախի պետական համալսարան:
Արման Նավասարդյանն ԱրՊՀ-ի քաղաքագիտության բաժնի ուսանողների համար դասախոսություն է կարդացել, որը վերաբերում էր ՀՀ, ԼՂՀ և ժամանակակից դիվանագիտական զարգացումներին:
«Ես փորձում եմ հնարավորության սահմաններում այստեղ կազմակերպել դիվանագիտական և դասընթացի ուսուցում:
Ընդհանրապես, բուհերում չեն անդրադառնում դրան, որովհետև հիմնականում այդպիսի դասագրքեր չկան: Այս դասընթացի միջոցով, հուսով եմ, կկարողանամ ուսանողներին որոշ չափով գիտելիքներ փոխանցել:
Ներկայացնելով դիվանագիտական ծառայության, արվեստի, դիվանագիտության և նրա կիրառության՝ արտաքին քաղաքականության պայմաններում, թեմաները հատուկ ուշադրություն եմ դարձնում Արցախի խնդիրներին»,- մանրամասնել է Ա. Նավասարդյանը:
Ա. Նավասարդյանը դասախոսության ժամանակ պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: