ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերն ստուգարք են հանձնել
ОбществоՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորած հանձնաժողովը նոյեմբերի 21-ին սկսել է ընդունել տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներում պարբերաբար անցկացված մասնագիտական պարապմունքների առաջին ստուգարքները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նշված է. «Ստուգարքներին մասնակցու մ էին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա բաժինների պետերը:
Ստուգարքների ամփոփումից հետո հանձնաժողովը կներկայացնի համապատասխան վերաբերմունք՝ մասնակիցների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ»: