Ռամոսը և Բենզեման կարող են մասնակցել Սպորտինգի հետ խաղին
СпортՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և պաշտպան Սերխիո Ռամոսը կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Սպորտինգի» հետ հանդիպմանը,- տեղեկացնում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:
Երկու ֆուտբոլիստներն էլ մարզվել են անհատական ծրագրով: Ամեն դեպքում, Բենզեման և Ռամոսն ընդգրկվել են լիսաբոնյան ակումբի հետ խաղի հայտացուցակում:
Հայտացուցակից դուրս են մնացել Պեպեն, Կասեմիրոն, Տոնի Կրոսը և Ալվարո Մորատան: