Երեւանում 15-ամյա պատանուն տնից դուրս են կանչել «հաշիվ պարզելու». վեճն ավարտվել է դանակահարությամբ
ОбществоԵրեւանի Արաբկիր համայնքում երեկ՝ նոյեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել։ Արաբկիր համայնքի 15-ամյա բնակիչը կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել նրանց տան մոտակայքում։
Ըստ նախնական վարկածի՝ նրան կանչել տնից դուրս են տարել, վիճել, որի ժամանակ դանակով հարվածել են։ Նշված դեպքով քննություն է կատարվում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։