Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ЕС готовит инвестиционный пакет в поддержку Гренландии Армянский храм XV века в Феодосии под угрозой разрушени Азербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс. Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией Президент США: Путин пойдет на уступки Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира Инспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн. Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровища


Բոլոր քայլերն ուղղված են պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը. Վոլոդյա Գասպարյան

Общество

Պետական գույքի կառավարման ոլորտում կատարված բարեփոխումների, հանրության ուշադրության կենտրոնում գտնվող  Մարզահամերգային համալիրի և «Հայֆիլմի» ճակատագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավ արման վարչության պետի տեղակալ Վոլոդյա Գասպարյանի հետ։ 

Պետական գույքի կառավարման ոլորտում ի՞նչ բարեփոխումներ են արվում` կառավարմանարդյունավետությունը բարձրացնելու համար:  
- Պետական գույքի կառավարման ոլորտի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը վերջին տարիներին՝ 2014 թվականի նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Պետական գույքի կառավարման մասին» օրենքն է։ Այն կարգավորում է պետական գույքի կառավարման ողջ դաշտը և ոլորտում դրանից բխող իրավական հարաբերությունները։ Օրենքից ելնելով կատարվել են փոփոխություններ իրավական ակտերում, ու այդ ամենն ավելի արդյունավետ է դարձրել պետական գույքի կառավարումը։ Կատարված աշխատանքներից կարող եմ առանձնացնել 2011-2016 թթ. 362 ընտանիքների 404 սենյակի հատկացումը, այսինքն` 899 անձ ապահովվել է տանիքով։ Այդ անձանց մի մասը եղել են ՀՀ քաղաքացիներ, մյուս մասը` Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներ, ովքեր ապրել են հանրակացարաններում։ Գործընթացը շարունակվում է, մեր վարչության համապատասխան ստորաբաժանումները աշխատում են քաղաքացիների հետ` ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար զբաղեցրած սենյակների սեփականաշնորհումը: Մենք ցանկանում ենք հասցնել այս ծրագիրը իր տրամաբանական ավարտին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի, ով ապրում է Հայաստանի Հանրապետությունում, կարողանա ունենալ իրեն հատկացված տարածքը և այդ տարածքում՝ սեփականության իրավունք։ 
Ի՞նչ սկզբունքով են ընտրվում ընտանիքները:  
- Ընտանիքներին ընտրում են հստակ չափորոշիչներով,  ըստ կառավարության համապատասխան որոշման։ Այն ընտանիքները, որոնք համապատասխանում են այդ ստանդարտներին, ներկայացնում են փաստաթղթեր, որոնց  իսկությունը  պարզում են մեր մասնագետները: Դրանք այն ընտանիքներն են, որոնք առնվազն հինգ տարի ապրում են հանրակացարաններում կամ ուսուցչի տներում, չունեն այլ սեփականություն

 –Պետգույքի կառավարման վարչությունն իր գործառույթներից բխող ինչ հիմնական անելիքներ ունի այս տարի:  
- Հիմնական գործառույթներից մեկը պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների մասնավորեցումն է։ Տարվա կտրվածքով ունենք նախատեսված նոր ընկերություններ, որոնք պիտի տանենք մասնավորեցման։ Այս տարի երեք ընկերությունների համար նախապատրաստվել են փաթեթներ, գնահատվել են, որից հետո կառավարություն ենք ներկայացրել: Մեր բոլոր քայլերն ուղղված են պետական  գույքի կառավ արման  արդյունավետության բարձրացմանը և այս առումով մեզ հաջողվում է դրական արդյունք արձանագրել շատ ուղղություններով:
Քանի՞ ընկերություն կա վարչության ենթակայության տակ:  
- Պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ կա 25 ընկերություն։ Դրանցից 4-ը՝  80 տոկոս պետական բաժնեմասով, 16-ը՝ 100 տոկոս և 5-ը` 50 տոկոսից պակաս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ են: Հիմնական ընկերությունների մեծ մասը չի աշխատում, իր նպատակային գործառույթները չի իրականացնում։ Մեր խնդիրն է շատ կարճ ժամանակա հատվածում այս ընկերությունները մասնավորեցնելը: Գնորդի խնդիր կա, սակայն  հույս ունենք, որ կգտնվեն հետաքրքրվողներ: Մենք այդ գույքը կարող ենք նաև հավատարմագրային  կառավարման հանձնել. կառավարման  տարբեր ձևեր կան։ Ներդրումների ցանկություն ունեցողների հետ մենք կարող ենք քննարկել և համապատասխան որոշումներով տրամադրել նրանց գույքը կամ ընկերությունները։  
Հայտնի է, որ ԱՊՀ –ում  Հայաստանի փորձը պետգույքի կառավարման ոլորտում ուսանելի է և փորձի փոխանակման հա մար Ղրղզստանի պատվիրակությունը վերջերս այցելել էրՀայաստան։ Ի՞նչ է տալիս մեզ նրանց այցը, ի՞նչ ենք մենք փոխանցում մեր գործընկերներին։ 
- Մենք պետք է փորձենք նպատակային՝ երկու ուղղություններով օգտագործել ցանկացած երկրի պատվիրակության այցը Հայաստան։ Առաջինը՝ տվյալ ոլորտի հետ կապված, մենք պետք է կարողանանք փորձի ու գիտելիքի փոխանակում կատարել։ Ղրղզստանի մեր գործընկերների հետ մեզ դա հաջողվեց անել, քանի որ նրանց կարծիքով մենք ոլորտում առաջատար ենք,  նրանք մեզ նից ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Երկրորդ՝ ամենակարևոր ուղղությունը, ինձ համար, որպես պետական պաշտոնյա և քաղաքացի, այն է, որ մենք ցանկացած այցի ժամանակ պետք է կարողանանք մեր երկիրը ներկայացնել առավելագույն բարձր մակարդակով։

-Մարզահամերգային համալիրի խնդիրն արդեն երկար ժամանակ քննարկվում է։ Ի՞նչ նորություններ կան այդ հարցի վերաբերյալ:  
- Մարզահամերգային համալիրին վերաբերող գործընթացների և կառավարման հետ կապված կա մի հիմնական նպատակ. այն է՝ որպեսզի այն հանձնվի կառավարման կամ մասնավորեցվի։ ՄՀՀ-ն անհրաժեշտ է մեր երկրին, մեր ժողովրդին և պետք է հոգատար ձեռքերում հայտնվի: Տեղյակ եք` ՄՀՀ-ն ունեցել է սեփականատեր, ումից ԴԱՀԿ-ն պարտքերի պատճառով գույքը առգրավել է և 2014 թվականի օգոստոսի 26-ին հանձնել Ֆին անսների նախարարությանը։ Այս ամենից հետո անշարժ գույքի հիման վրա ստեղծվել է «Մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը, որը հանձնվել է Պաշտպանության նախարարության ենթակայությանը։

2015 թվականի օգոստոսի 13-ին կառավարության որոշումով ՄՀՀ-ի գույքը վաճառվել է «ՆԱՏԱ Ինվեստ» ՍՊԸ-ին։ 2016 թվականին կառավարության որոշումով, պետությունը չեղյալ է համարել պայմանագիրը և մեկ այլ որոշումով, ՊՆ-ից գույքը հանձնվել է Պետական գույքի կառավարման վարչությանը։  Համալիրում կար շարժական գույք, որը պատկանում էր նախկին սեփականատերերին, ովքեր ունեին բազմաթիվ պարտքեր։ Սնանկության վարույթ է հարուցվել և սնանկ ճանաչված ընկերության գույքը տնօրինում էր սնանկության կառավարիչը։ Քանի որ համալիրը պետական սեփականություն էր ՊՈԱԿ-ի կարգավիճակով, այդ օբյեկտի գործունեությունը շարունակելու համար մեզ անհրաժեշտ էր ունենալ համապատասխան գույք։ Այդ ամենից հետո պետությունը որոշում կայացրեց սնանկության կառավարչից գնել համապատասխան գույքը 1 մլրդ 040 մլն 900 հազար 800 դրամով։ 
Ինչպե՞ս եք իրականացրել գույքի ձեռքբերումը:  
- Մեր վարչությունն գույքի ձեռքբերումը գնումների սահմանված ընթացակարգով է իրականացրել: Սնանկության կառավարչի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր, կատարվել է ընդունում-հանձնումը։ Մոտ ժամանակներս, քանի որ որոշման մեջ հստակ գրված է, որ գույքը ձեռք բերելուց հետո հանձնվի Մարզահամերգային համալիրին, անհատույց օգտագործման իրավունքով, մենք գույքը կհանձնենք ՄՀՀ-ին և այն կշարունակի իր բնականոն գործունեությունը։ 
Ի՞նչ կարող եք ասել «Հայֆիլմ»-ի ճակատագրի մասին:  
- 2015 թվականի դեկտեմբերի 24-ին բաժնետոմսերի ընդունման-հանձնման արդյունքում «Հայֆիլմ»-ը նախկին սեփականատերերից անցել է Պետական գույքի կառավարման վարչությանը։ Ձեռք բերելուց հետո մենք կատարեցինք բազմաթիվ փոփոխություններ՝ նշանակվեց նոր տնօրեն,  գույքագրում իրականացվեց ու գործողությունների ծրագիր մշակվեց: Միայն մեկ օրինակ բերեմ.  եթե նախկինում ֆիլմերի ցուցադրության արդյունքում տարեկան 2 մլն  դրամ գումար էր գոյանում, ապա այժմ՝ նոր տնօրենի և աշխատակազմի ծավալած գործունեության շնորհիվ, դարձել է տարեկան 13 մլն:  
Ի՞նչ բարեփոխումներ են արվել «Հայֆիլմ»-ում:  
- Հայ Ֆիլմի տարածքը ապահովվել է ինտերնետ ծածկույթով, որը հնարավորություն կտա ցանկացած նկարահանողի կամ ֆիլմ արտադրողի ուղիղ եթեր ապահովել այնտեղից։ Աղբահանություն է կազմակերպվել, գարն անը, բացի  շաբաթօրյակներից, նախատեսվում է իրականացնել ծառատունկ, կանաչապատել տարածքը և բարելավել տաղավարները։ 
-Ինչպիսին ենք ցանկանում տեսնել «Հայֆիլմ»-ըվերջնական արդյունքում:

- Վերջնական նպատակը պիտի լինի մասնավորեցումը։ Դրա շնորհիվ մենք «Հայֆիլմը» կտեսնենք ոչ թե որպես տարածք, որը պահպանում է իր գոյությունը, այլ կառույց, որն իրականացնում է ֆիլմարտադրություն։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կստեղծվեն ֆիլմեր, որոնք մրցունակ լինեն ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլ հեռավոր արտերկրում:

Հարցազրույցը` Լիլիթ Դեմուրյանի

 

ЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушениАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360