Հայ երիտասարդ բռնցքամարտիկների համար անհաջող էր աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը
СпортՍանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության հերթական մրցումային օրն անհաջող էր հայ բռնցքամարտիկների համար:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին. 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը պարտվեց ուկրաինացի Օլեգ Չուլյաչեվին, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը զիջեց Ղազախստանը ներկայացնող Աիդոս Արապովին:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Մեր մարզիկները վաղը կպայքարեն քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: