«Արի գրքախառնվենք» միջոցառումն ուղեկցվելու է նոր անակնկալներով
Культура«Գրքի գիշեր 2016» «Արի գրքախառնվենք» խորագրով միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին` Բուկինիստ գրախանութում: Այս մասին լրագրողների հետ զրուցեցին միջոցառման կազմակերպիչները:
«Գիրքը կյանքը ճանաչելու կարևորագույն միջոցներից է: Նմանօրինակ ծրագրերի շնորհիվ է գիրքը մեր կենցաղում մեծ դերակատարում ստանում:
Նշեմ, որ առաջիկայում մեծ ուշադրություն ենք դարձնելու նաև հայ գրողների հանրահչռակման ծրագրերին, խթանելու ենք նրանց գրքերի այլ լեզուներով թարգմանություններին»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:
«Բուկինիստ» ընկերության տնօրեն, «Գիրք տարածողների ազգային ասոցացիայի» նախագահ Խաչիկ Վարդանյանի խոսքով` լավագույն նվերը գիրքն է: «Միշտ առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ գիրքը եղել է, կա և կմնա գիտելիքի ձեռքբերման գլխավոր միջոցը: Տարեցտարի հետաքրքրությունը գրքի նկատմամբ մեծանում է, բարձրացել է հրատարակված գրքերի որակը, կան գրքեր, որոնք բնագրերից հայերեն են թարգմանվել, և դրանց ռուսերեն տարբերակները դեռ չկան»,-ասաց տնօրենը և հավելեց, որ «Գրքի գիշերը» նախաձեռնել են «Բուկինիստ» գրախանութի 84 և «Արևիկ» ; հրատարակչության 30-ամյակների կապակցությամբ:
«Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը շեշտեց, որ Բուկինիստ գրախանութի հետ վաղուց են համագործակցում:
«Սա հերթական քայլն էր: Ցանկալի կլինի, եթե այս նախաձեռնությունը պետական հովանավորչություն ստանա և դառնա ամենամյա, քանի որ փորձը ցույց է տալիս, որ գրքի հետ կապված մյուս միջոցառումները հաջողել են: Նախագիծը ևս մեկ անգամ ընդգծում է տպագիր գրքի կարևորությունը»,-ասաց Սաբեթ Հովհաննիսյանը:
«Դու բարոգործ ես» պիտակով գրքերը գնելով` ընթերցասերն աջակցություն ցույց կտա քաղցկեղով հիվանդ երեխաներին:
«Արի գրքախառնվենք» խորագիրը կրող «Գրքի գիշեր 2016» միջոցառումն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Միջոցառման ընթացքում հյուրերը կփոխանակվեն գրքերով, հաճախորդները կկարողանան իրենց սիրելի հեղինակների ստեղծագորոծությունները ձեռք բերել 30 % զեղչով, կկազմակերպվեն բազմաթիվ հետաքրքիր խաղեր: