ՀՀ ԿԸՀ-ն սահմանել է կանոնակարգող փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր
ОбществоՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն նոյեմբերի 22-ին գումարած հերթական նիստում, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով սահմանվել են ընտրական իրավահարաբերությունները կանոնակարգող փաստաթղթերի օրինակելի ձևեր և կարգեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, նիստում, ի թիվս ընտրական այլ փաստաթղթերի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է քվեարկության ծրարի, քվեաթերթիկի վրա փակցվող ինքնասոսնձվող դրոշմանիշի, ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում լրացվող համարակալված կտրոնի և ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը:
ԿԸՀ որոշմամբ` քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար սահմանվել են լրացուցիչ հնարավորություններ` քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ որոշմամբ նշվածը չի կարող համարվել սպառիչ ցանկ, և առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ, միջազգային փորձի ուսումնասիրման և համապատասխան հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հաշվառմամբ կկիրառվեն լրացուցիչ այլ միջոցներ ևս քվեարկությանը մասնակցելու դժվարություննեÖ € ունեցող ընտրողների համար քվեարկությունն առավել մատչելի դարձնելու համար: