«Երևաննախագիծ»-ը NOPRIZ մրցույթի առաջին մրցանակակիր է երկու անվանակարգում
ОбществоNOPRIZ-ի (Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում) «Լավագույն նորարարական կառույց 2016 մրցույթում «Երևաննախագիծ» ընկերության նախագծած ուսումնամարզական համալիրը (պատվիրատու՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) առաջին մրցանակի է արժանացել «Լավագույն բազմաֆունկցիոնալ կառույց» և «Լավագույն կառույց կրթության բ նագավառում» անվանակարգերում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դեռևս անցյալ տարի, ՌԴ-ում ժողովրդականություն վայելող NOPRIZ (Ռուսաստանի նախագծողների և հետազոտողների ազգային միավորում) մրցույթին մասնակցելու առաջարկ էր ստացել և ներկայացրել հայաստանյան մի շարք առաջատար նախագծային ընկերությունների և ճարտարապետական արվեստանոցների անուններ, որոնց թվում էր նաև՝ «Երևաննախագիծ» ընկերությունը:
Եվ ահա, նոյեմբերի 18-ին մասնագիտական NOPRIZ լավագույն նորարարական կառույց 2016 մրցույթում «Երևաննախագիծ» ինստիտուտի հեղինակած (խմբի ղեկավար, ճարտարապետ Սիրեկան Օհանյան) ուսումնամարզական համալիրը (պատվիրատու՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ) միանգամից երկու՝ «Լավագույն բազմաֆունկցիոնալ կառույց» և «Լավագույն կառույց կրթության բնագավառում» անվանակարգերում՝ առաջին մրցանակի է արժանացել:
Հյուրերին, այդ թվում նաև՝ արարողությանը մասնակցող «Երևաննախագիծ» ՓԲԸ ներկայացուցչին, մրցանակներ և դիպլոմներ է հանձնել NOPRIZ-ի նախագահ, ՌԴ ժողովրդական ճարտարապետ Միխայիլ Պոսուխինը, որը ղեկավարում է նաև «Մոսպրոյեկտ-2» նախագծային ընկերությունը:
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՌԴ և Մոսկվայի քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառի հայտնի դեմքեր, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ»:
