Այս գիշեր Հայաստանում և Երևանում սառնամանիք է սպասվում
LifestyleՈվ ինձ տեսնում է, հարցնում է` Երևանում այս գիշեր -22 աստիճան ցու՞րտ է լինելու: Ես մեղավոր չեմ, որ իմ արած արտահայտությունը՝ Աշոցքում ջերմաստիճանը կհասնի -22 աստիճանի, մեր լրատվական կայքերը հրապարակել են Հայաստանում սպասվում է -22 աստիճան ցուրտ վերնագրով, իսկ մարդկանց մի մասն էլ Հայաստանի փոխարեն հասկացել է Երևան: Ժողովուրդ ջան, Երևանում մենք այս գիշեր իսկապես կանխատեսել ենք սառնամանիք, բայց -7…-8 աստիճան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1270418313021415