Կառավարությունը 26 մլն դրամ կհատկացնի վիրավոր զինծառայողին Գերմանիայում բուժման համար
ОбществоԶինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանը առաջիկայում պետության միջոցներով կմեկնի Գերմանիա` բուժումը շարունակելու: Այս որոշումը Կառավարությունը կհաստատի նոյեմբերի 24-ին:
Նշենք, որ Պետրոսյանի բուժման համար պետությունը հատկացնելու է 26 մլն 83 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Կառավարությունը վիրավոր զինծառայողների հետագա բուժումն արտերկրում պետության միջոցներով կազմակերպելու մասին որոշումը կայացրել էր դեռեւս քառօրյա պատերազմից օրեր անց: Մհեր Պետրոսյանն առաջինն է, որ կմեկնի արտերկիր` բուժումը շարունակելու: