Մոսկվայում Այվազովսկու ցուցահանդեսը գերազանցել Է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը
КультураՄոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների ցուցահանդես շուրջ 600 հազար մարդ Է այցելել, այցելուների թվով այն գերազանցել Է ավելի վաղ այստեղ կազմակերպված Վալենտին Սերովի ցուցահանդեսի ռեկորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտն ել Է թանգարանի մամուլի ծառայությունը:
«Այվազովսկու ցուցահանդեսի աշխատանքի առաջին օրերից պարզ դարձավ, որ դրա նկատմամբ հանրության հետաքրքրությունն ավելի մեծ Է, քան Վալենտին Սերովի հաջող ցուցահանդեսի նկատմամբ»,-մամուլի ծառայության հաղորդագրությունից մեջբերում Է արել ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ թանգարանի տվյալների, ցուցահանդեսի աշխատանքի չորս ամսվա ընթացքում այստեղ այցելել Է 598 հազար 832 մարդ այն դեպքում, երբ Վալենտին Սերովի ցուցահանդես Էր եկել շուրջ 486 հազար հոգի:
Կազմակերպիչների խոսքով՝ արվեստասերների հոսքը կարգավորելու համար այցելության համակարգ Էր մշակվել ըստ սեանսների, ինչպես նաեւ սահմանվել Է տոմսերի նախնական վաճառք:
Մինչդեռ ցուցահանդեսի այցելուները հայտնել են, որ տոմսերի գնման սահմանափակումներից օգտվել են սպեկուլյանտները, որոնք դրանք վերավաճառել են բարձրացված գներով: Ինչպես նշել Է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակիցը, գները հասել Էին մինչեւ 4000 ռուբլի (62 դոլար), ընդ որում՝ տոմսերի պաշտոնական գինը գրեթե տասն անգամ պակաս Է եղել: