Ալեք Մանուկյան փողոցում կայանված ավտոմեքենայում գյուրզա օձ է հայտնաբերվել
ОбществоԵրևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում կայանված ավտոմեքենայում օձ է հայտնաբերվել: Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: