Ереван, 01.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանը հանրակրթության ոլորտում ունի լուրջ ձեռքբերումներ. Լևոն Մկրտչյան

Հայաստանն ունի միջին եվրոպական մակարդակի հանրակրթական համակարգ և լուրջ ձեռքբերումներ։ «Քվանտ» վարժարանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Օրինակ, վերջերս Հայաստան այցելած ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը «Թումո» կենտրոնում լինելուց հետո ասաց, որ մենք Հայաստանում ունենք 21-րդ դարի ապագա դպրոց։ Այսինքն, մենք ունենք պիկեր, ունենք նաև միջին մակարդակ և պետք է փորձենք հնարավորինս մեր հիմնահարցերը լուծել՝ հաշվի առնելով մեր առանձնահատկությունները, ինչպես, օրինակ, ներկայումս անում են Ֆինլանդիայում։ Ոչ մի այլ երկրում 1380 դպրոցի մեջ չեք գտնի 850 դպրոց, որոնք ունեն 300-ից քիչ աշակերտ։ Հայաստանում կա 100-ից պակաս աշակերտ ունեցող 400 դպրոց։ Մեր գյուղական դպրոցների երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ խնդիրները պետք է լուծենք, ինչպես լուծել են ֆինները, կամ այլ ժողովուրդներն՝ իրենց առանձնահատկություններով։ Մենք պետք է կարողանանք օգտագործել առաջավոր տեխնոլոգիաները և հասնել նրան, որ հանրակրթության մեջ ներառված մեր երեխաներն, անկախ նրանից՝ որտեղ են սովորում, ունենան նույն հնարավորությունները։ Սա մեր հիմնական խնդիրն է։ Իսկ այն, թե ինչպես պետք է այս ամենը ձևակերպել, կերևա նախարարության առաջիկա ծրագրերում»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Լևոն Մկրտչյանը։

Ֆինլանդիայում իրականացվող կրթական բարեփոխումների մասին խոսելով՝ նախարարը տեղեկացրեց, որ այնտեղ խոսքը գնում է ոչ թե հանրակրթությունից հրաժարվելու, այլ ավագ դպրոցը՝ «ցիվիլիզացիոն» ուսուցման սկզբունքի անցնելու մեջ։ Այսինքն՝ վերցնում են կոնկրետ խնդիրն ու դրա շուրջ բարձրացնում են երեխաների մակարդակը։ Դրա համար պետք է ունենալ շատ լուրջ հանրակրթություն, իրենք շատ մշակված են իրականացնում այդ ծրագիրը։ «Ինչ վերաբերում է այս կոնտեքստում Հայաստանում անհրաժեշտ բարեփոխումներին, ապա մեր խնդիրն ավագ դպրոցն է, բակալավրիրատն ու մագիստրատուրան․ այսինքն, այն պահից, երբ մենք սկսում ենք մասնագիտական կողմնորոշվածություն կյանքի կոչել, այդ պահից ճիշտ կլինի ձերբազատվել այն կառուցվածքից, որ մենք ունենք։ Հիմա մենք 10-12 դասարաններն ուղեկցում ենք 15 առարկաներով, իսկ դա երեխաների համար ծանրություն է»,- հավելեց նախարարը։

 

Խոսելով քննարկման առարկա դարձած թեմաների մասին՝ նախարարը, որպես օրինակ, նշեց մասնավոր դպրոցական համակարգի զարգացման հեռանկարները, ուսուցիչների կատարելագործման ու վերապատրաստման գործընթացները, նրանց մոտ մոտիվացիա առաջացնելու հիմնախնդիրը, երբ լավ աշխատող ուսուցիչը նույն «քանոնով» չգնահատվի, ինչպես նաև երեխաների ծանրաբեռնվածության հիմնահարցերը։ Քննարկվել է նաև ավագ դպրոցը, որում շուրջ 15 առարկաների ծանրությունը շատ աշակերտների հնարավորություն չի տալիս ունենալ ավելի մասնագիտական կողմնորոշվածություն։ «Այդ իմաստով այս տա րի առաջին քայլն արել ենք, դեկտեմբերին կանցկացվեն քննությունները և կընտրվի երեք առարկա։ Տեսնենք, թե դա ինչ արդյունք կտա։ Այդ ամենը, երևի թե, կամփոփենք առաջիկայում հանրապետության նախագահի մոտ»,- ասաց նախարարը։

Նախարարը հավելեց, որ «Քվանտ» վարժարանը հանրակրթության գրեթե բոլոր ուղղություններով ունի հաջողված ծրագրեր․ դա վերաբերում է թե երեխաներին դեպի գիտություն ու հետազոտություն ուղղորդելուն, թե միջազգային բակալավրիատին, ավագ ու կրտսեր դպրոցներին։ «Այս իմաստով «Քվանտ» վարժարանը մոդելային է։ Մենք առիթ ունեցանք նախագահին ներկայացնելու առաջիկայում մեր կողմից իրականացվելիք խնդիրները, և հանձնարարական հնչեց հանրակրթության մասնագետների հետ նախապատրաստել հիմնահարցերը, ինչից հետո դրանք կներկայացնենք հանրապետության նախագահին։ Կներկայացվի հանրակրթությունում առկա իրավիճակը, մեր անելիքները։ Բավականին լուրջ ծրագրային, չափորոշիչային բարեփոխումների ընթացքի մեջ ենք, հետևաբար անհրաժեշտ է հստակեցնել քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը։

Խոսելով  «Քվանտ» վարժարանի խնդիրների մասին՝ նախարարը նշեց, որ կրթահամալիրն իր խնդիրները հաճույքով, հանգիստ ու աշխատասեր ձևով հաղթահարում է։ «Իսկ մենք հնարավորինս պետք է չխանգարենք, թողնենք, որ իրենք իրենց ծրագրերով աշխատեն և բարձրացնեն իրենց որակը, ինչպես և անում են։ Կրթահամալիրի մոտ խնդիրների առկայության դեպքում պետությունը կօգնի, ինչով կարող է։ Վարժարանի տնօրենը, լինելով գիտնական և անկեղծ մարդ, նախագահին հստակ ներկայացրեց ոչ միայն այս դպրոցի, այլև հանրակրթության նկատմամբ իր վերաբերմունքը և ա ռկա հիմնահարցերը։ Որովհետև այստեղ հավաքվել է համալսարանական այն թիմը, որը հանրակրթություն մտավ՝  մտահոգվելով կրթության որակի անկմամբ։ Այսինքն, իսկապես մոտիվացված կազմ ունի «Քվանտ» վարժարանը և դրանով էլ հասարակության մոտ առկա է այն գնահատականը, որ այն մեր լավագույն դպրոցներից է»,- եզրափակեց Լևոն Մկրտչյանը։

 

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году