«Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկարաձգել է պայմանագիրն Իբրահիմովիչի հետ
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը թիմի 35-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը երկարաձգել է մեկ տարով: Ակումբն օգտվել է տարբերակից, ինչը թույլ է տվել ստորագրել ևս մեկ տարվա պայմանագիր: Իբրահիմովիչը «մանկունիացիներ»-ի հետ պայմանագիրը ստորագրել է 1+1 տարբերակով` 2016-ի ամռանը:
Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ անգլիական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո ուժերը կարող է փորձել MLS-ում:
«Իրավիճակը հասարակ է. առկա է 1+1 սխեման և մենք օգտվեցինք այդ տարբերակից: Ֆուտբոլիստը երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և թիմին օգուտ է բերում: Հնարավոր է սա Իբրահիմովիչի համար վերջին մեծ մարտահրավերն է: Սա հրաշալի տարբերակ է նրա համար»,- թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը:
35-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում և խփել 8 գոլ: