Կամասուտրայից դիրքով Նիկոլայ Բասկովի պատկերով ժամացույց է վաճառքի հանվել
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ինչ չենք տեսել՝ չենք տեսել: Արվեստն ու դիզայնը հզոր եւ անկանխատեսելի բան են: Վաճառքի են հանվել ժամացույցներ՝ Կամասուտրային դիրքերից մեկով կեցվածք ընդունած Նիկոլայ Բասկովի պատկերով: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Ամերիկյան ոսկերիչ Ջեյքոբ Արաբոն (նրա զարդերն իրենց հավաքածուներում ներառել են Քրիշտիանու Ռոնալդուն, Դեւիդ Բեքհեմը, Լեոնարդո դի Կապրիոն, Մադոննան, ռեփեր 50 Cent-ը եւ այլ ոճային աստղեր) Կամասուտրայի դիրքերից մեկով ռուսական տենորի կերպարն օգտագործել է Jacob & Co. ապրանքանիշի ժամացույցի «էրոտիկ հավաքածուի» թվատախտակի վրա:

40-ամյա Բասկովը պատկերված է խմբակային սեքսի տեսարանում:

«Բանն այն է, որ ես ծանոթ եմ Ջեյքոբին, նրա կինը՝ Անժելան, իմ երկրպագուն է,- ապրանքանիշի հետ համագործակցության պատմությունն է ներկայացրել Նիկոլայը:- Մենք ծանոթացել ենք Նյու Յորքում, որտեղ ես երգում էի Մոնսերատ Կաբալյեի հետ: Այդ ժամանակից ի վեր մենք ընկերություն ենք անում, շփվում ենք: Խոստովանեմ. շատ զարմացա իր նոր հավաքածուին մասնակցելու՝ Ջեքոբի գաղափարից, այն էլ՝ նման տեսքով: Բայց շոյված եմ, Ջեյքոբը լավ ճաշակ ունի»: