Հռիփսիմե Խուրշուդյանը սպորտը թողնելուց հետո կզբաղվի մրցավարական աշխատանքով
СпортԾանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը մեծ սպորտից հեռանալուց հետո մտադիր է զբաղվել մրցավարական աշխատանքով:
«Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանում շարունակի զարգանալ ծանրամարտը: Նախատեսում ենք, որ հետագայում զբաղվելու եմ միջազգային կարգի մրցավարությամբ»,- Արմենպրեսի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:
2016 թվականի ապրիլի 16-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի «A» ենթախմբում Խուշուդյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ (113+137) արդյունք: