Հայաստանն ու Թուրքմենստանը դյուրացնում են երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումները
ЭкономикаԿառավարությունը հավանություն տվեց Թուրքմենստանի հետ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագրի նախագծին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ հուշագիրը երկու երկրներին հնարավորություն կընձեռի հաստատել վստահելի և հավասարազոր գործընկերություն:
«Այն կնպաստի տրանսպորտի ոլորտում փոխշահավետ համագործակցությանը, կապահովի բարենպաստ պայմաններ երկու երկրների միջև, ինչպես նաև կդյուրացնի երկու երկրների տարածքներով դեպի երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները»,- Արմենպրեսի փոխանցմամբ, ասաց Մարտիրոսյանը: