Սոցիոլոգիան և յուր մայրիկը
АналитикаԸստ «Gallup International Association» ընկերության նոր սոց. հարցման` հարցվածների մոտ 86.1 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի` Կարեն Կարապետյանին նոր վարչապետ նշանակելու որոշումը։
Թե որքանով են Գելափի հարցումները արտացոլում իրականությունը` երևաց Գյումրու և Վանաձորի ընտրություններին, երբ արձանագրվեց սույն սոցիոլագների կանխատեսումներին բացարձակապես հակադիր արդյունքներ: Բայց ահա այս վերջին սոցոիլոգիական նվաճումը դուրս է երևակայության բոլոր սահմաններից:
Փաստորեն, ըստ սույն հայտարարության, Կարեն Կարապետյանը նույնքան վարկանիշ ունի Հայաստանում, որքան Կիմ Չեն Ընի համար պաշտոնապես հայտարարվում է Հյուսիսային Կորեայում: Անգամ այդ տոտալիտար երկրում, ''նամուսի բողմա'', որոշ տոկոս հակաիշխանական տարր է նկարվում: Բայց Հայաստանում, փաստորեն, այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Կարենն է տվել...
Նույնիսկ միջին վիճակագրական տղամարդը իր տանը այդքան վարկանիշ չունի, ինչ մնաց սոված ու աղքատ երկրի վարչապետը Հայաստանում ունենա: Դիտարկենք միջին վիճակագրական տղամարդու վարկանիշի միջինացված պատկերը.
Ցածր աշխատավարձ` մինուս 20 տոկոս...
Շաբաթական մեկ - երկու անգամ հարբած տուն գալ` մինուս 13 տոկոս...
Մեկ - մեկ էն գործի թերի ու անհավես կատարում` մինուս 15 տոկոս...
Զոքանչին մի քանի անգամ շուլալելու համար` էլի մինուս մի 15 տոկոս...
Լևի-պռավի` մինուս մի 10 տոկոս...
Հարևանի հարսին աչքերով շոռել, սաղ գիշեր նարդի-բլոտ խաղալ, ուշ տուն գալ, անց կենող կարճափեշ խիզանի հետևից գրգռատոչոր հայացք` էլի մինուս մի 20 տոկոս...
Ստացվեց, որ տակը մնաց հազիվ մի յոթ տոկոս վարկանիշ` սեփական տանը, ինչ մի 86 տոկոս նկարեցիք էդ մարդու համար...
Մի արեք այդպիսի բաներ, տղաներ և աղջիկներ: Միգուցե սոցիոլոգիան չի ցանկանում, որ իր մոր հետ այդպես դաժանաբար կենակցեք:
Վարուժան Բաբաջանյան