ՀՀ ավտոճանապարհների որոշ հատվածներում փլուզումները վերացնելու համար հատկացվեց 349 մլն դրամ
ОбществоԿառավարությունը վերաբաշխում կատարեց 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով:
Մասնավորապես, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ձյունառատ ձմռան, անձրևների հետևանքով հանրապետության մի շարք միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղի են ունեցել փլուզում ներ, ճանապարհահատվածները դարձել են ոչ երթևեկելի և խոչընդոտում են անվտանգ երթևեկության ապահովմանը:
«Անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Մ-4-Պտղնի-Գետամեջ 4,925 կմ երկարությամբ ճանապարհահատվածի սողանքային երևույթների հետևանքների վերացման և անցանելիության ապահովման աշխատանքներ:
Որոշմամբ առաջարկվում է Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում ծրագրի խնայված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 349 մլն 279 հազար դրամի չափով, որից 76 մլն դրամը կուղղվի հիշյալ օբյեկտի հիմնանորոգման և նախագծային աշխատանքներին, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայություններին, իսկ 272 մլն 183 հազար դրամը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին»- ասաց նախարարը: