Պետությունը կապահովի Դիլիջանի հուշարձանների ու դրանց պատմական միջավայրի պահպանությունը
ОбществоԿառավարությունը հաստատեց Դիլիջանի պատմամշակութային տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ դրա ընդունումը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման բնագավառում պետական քաղաքականության մեկ միասնական մոտեցումների մշակման ապահովման և իրականացման անհրաժեշտությամբ:
«Որոշմամբ սահմանվում են Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման միջոցառումների շրջանակում ծրագրային կարգավորման հստակ պահանջներ` քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու պատմականորեն ձևավորված կերպարի վերականգնման նպատակով քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի կազմման համար»,- ասաց Ամիրյանը: