Հայաստանում կիբերանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների փաթեթ կներկայացվի
ОбществоՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի հերթական նիստը, որը վարում էր նախարարի տեղակալ, միջգերատեսչական խմբի ղեկավար Գագիկ Թադևոսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ներկա էին աշխատանքային խմբի անդամները, հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիա Հայաստան» ընկերության ներկայացուցիչները, կիբերանվտանգության ոլորտի այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նիստի ընթացքում նախ ամփոփվել են «ArmIGF 2016» ինտերնետ կառավարման համաժողովի արդյունքները, որից հետո ներկայացվել են զեկույցներ «Վիրտուալ միջավայրերի և տվյալների մշակման կենտրոնն երի անվտանգությունը», «Ինչպես դիմակայել կիբերանվտանգության ոլորտի մարտահրավերներին» և այլ թեմաներով։
Ներկայացված թեմաների շուրջ տեղի են ունեցել հանգամանալից քննարկումներ, հնչել են բազմաբնույթ առաջարկներ։ Նիստի ավարտին որոշում է կայացվել ստեղծել փորձագիտական աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կիբերանվտանգության ոլորտի միջազգային լավագույն փորձը և դրա արդյունքների հիման վրա «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբին կներկայացնի Հայաստանի Հանրապետությունում կիբերանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների փաթեթ: