Ոստիկանները հայտնաբերել են 16-ամյա անհետ կորած Ռուզաննային
ОбществоՀՀ ոստիկանները հայտնաբերել են նոյեմբերի 22-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած համարվող 16-ամյա Ռուզաննա Մալխասյանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, աղջիկը հայտնաբերվե լ է նոյեմբերի 24-ին` ժամը 22-ին, Երևանի Շիրակի փողոցի թիվ 2/Ա հասցեից:
Նա հայտնել է, որ զբոսնել է Երևան քաղաքի փողոցներում և իր հետ ոչինչ չի պատահել: