Լևոն Բաբուջյանը կես միավորով է հետ մնում առաջատարից
СпортՂազախստանում շարունակվում է շախմատի «Պավլոդար Օփեն» միջազգային մրցաշարը: Արմենպրեսի հաղորդմամբ՝ մրցաշարի մասնակիցների թվում են նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Արթուր Գաբրիելյանը:
Նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները, որում Լևոն Բաբուջյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Եվգենի Եգորովի նկատմամբ, իսկ Արթուր Գաբրիելյանը հաղթել է Վիտալի Բոյարենցևին:
5-րդ տուրից հետո գրոսմայստերներ Լևոն Բաբուջյանն ու Արթուր Գաբրիելյանը վաստակել են 4-ական միավոր և կես միավորով են հետ մնում մրցաշարի միանձյա առաջատար Ալեքսանդր Զուբարևից: Նոյեմբերի 25-ին կայանալիք 6-րդ տուրում Գաբրիելյանի մրցակիցն է Ալեքսանդր Զուբարևը, իսկ Լևոն Բաբուջյանը ուժերը կչափի Ալիշեր Սուլեյմենովի հետ:
Այս տարի մրցաշարին մասնակցում է 91 շախմատիստ, որոնց թվում` 12 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: