Jaguar Land Rover-ը մտադիր է էլեկտրամոբիլների արտադրություն սկսել
ОбществоԲրիտանական Jaguar Land Rover ընկերությունը հայտարարել է, որ սկսել է էլեկտրամոբիլների արտադրություն, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ուզում ենք ստեղծել մեր էլեկտրամոբիլները Ուեսթ Միդլենդս գործարանում»,- ասել է կորպորացիայի ներկայացուցիչչը։ Ավտոարտադրողի մտահղացումով, տասնամյակի ավարտին ֆիրմայի մոդելների կեսը հասանելի կլինի նաև էլեկտրական շարժիչներով։
Մեքենայի ենթադրյալ գնի մասին տեղեկություններ առայժմ չկան։
Ավելի վաղ այս ամսվա ընթացքում Renault-Nissan կոնցերնը հայտնել էր, որ էժանագին զանգվածային գործածման էլեկտրամոբիլ է մշակում, որի գինը չի գերազանցի 8 հազար դոլարը, մեքենան շուկայում կհայտնվի երկու տարուց։