ՃՈ աշխատակցի կողմից վարորդին հայհոյելու տեղեկությունը համապատասխանում իրականությանը. Ոստիկանություն
ОбществоArmtimes.com կայքը տեղեկատվություն էր տարածել, թե Երևանի Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կարգավորելիս ճանապարհային ոստիկանը հայհոյել է վարորդներից մեկին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ճանապարհային ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ճանապարհային ոստիկաններն անհատական տեսախցիկներ են կրում, որոնք տեսաձայնագրում են ծառայության ողջ գործընթացը՝ առանց կրճատումների ու խմբագրումների: Ոստիկանությունը ներկայացնում է խնդրո առարկա «միջադեպի» տեսաձայնագրությունը: