Սուրեն Խաչատրյանը հերքում է իր որդու մասնակցությունը դանակահարությանը
ОбществоԱյսօր ՀՀԿ համագումարից առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների՝ երեկ «Օջախ» ռեստորանում տեղի ունեցած դանակահարության մեջ իր որդու մասնակցության մասին հարցերին, (ըստ լուրերի դանակահարվողը Կոտայքի նախկին մարզպետի թոռն է,- խմբ.) նշեց.
«Իմ որդին եւ Տիգրանը մտերիմ ընկերներ են, եւ նման բան չէր կարող լինել։ Ես Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, իմ որդին եւ նա մտերիմ ընկերներ են, արդեն մի քանի տարի է՝ շատ մտերիմ հարաբերություններ ունեն, երեւի բոլորդ գիտեք, որ Կովալ Շահգալդյանի հետ մենք լուրջ ընկերություն ունենք մինչեւ էսօր, մեր երեխեքն էլ իրար հետ են ընկերություն անում, ու ես վստահեցնում եմ, որ նման բան չկա»: