Ռոբ Քարդաշյանը նոր հոլովակում ցուցադրել է նորածին դստերը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ռոբ Քարդաշյանի եւ Բլեք Չայնայի առաջնեկը լույս աշխարհ է եկել նոյեմբերի սկզբին: Չայնան Ռոբին դուստր է պարգեւել, ում անվանակոչել են Դրիմ Ռենե:
Քիմ Քարդաշյանի եղբայրն Instagram-ի իր էջում դստեր հոլովակն է հրապարակել, որի տոտիկները Ռոբ Քարդաշյանի արտադրության գուլպաներն են զարդարում:
Ի դեպ, նախկինում համացանցում է հայտնվել Ռոբ Քարդաշյանի դստեր ծննդյան վկայականը: Ըստ փաստաթղթի՝ Դրիմ Ռենեն ծնվել է նոյեմբերի 11-ին: Ռոբը եւ Չայնան նրա ծնողներն են:

Սակայն ուշագրավ է այն, որ ծնունդն ընդունած բժիշկը՝ Փոլ Քրեյնը, այն նույն բժիշկն է, ով ընդունել է Քրիս Ջենների, Քորթնի եւ Քիմ Քարդաշյանների ծնունդը: