Ռազմիկ Զոհրաբյանը լքել է ՀՀԿ ԳՄ-ն առողջական խնդիրների պատճառով
ОбществоՀայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի ներկայիս կազմում չեն ընդգրկվել Ռազմիկ Զոհրաբյանը և Դերենիկ Դումանյանը:
Արմենպրեսի հաղորդմամբ` ինչպես ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Ռազմիկ Զոհրաբյանն ինքն է դիմել ՀՀ Նախագահին` գործադիրի կազմից դուրս գալու համար: «Մեր կուսակցության ավագ ընկեր, երկարամյա անդամ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն իր ցանկությամբ դիմել է երկրի Նախագահին գործադիրի կազմից դուրս գալու համար` առողջական խնդիրներից ելնելով»,-ասաց Շարմազանովը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարում տեղի ունեցած գործադիր մարմնի ընտրությունների արդյունքներով ԳՄ կազմում ընդգրկվեց 21 անդամ: