Մահացել է ռուս դերասանուհի Ալյոնա Կուզնեցովան
Կյանքի 37-րդ տարում մահացել է ռուս դերասանուհի Ալյոնա Կուզնեցովան, ով հանդիսատեսին հայտնի է «Կինը՝ եզրագծի վրա», «Քաղաքացի վարիչուհի», «Գթասրտության երթուղի» հեռուստասերիալներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է դերասան Դենիս Մատրոսովը:
«Այլյոնկա Կուզնեցովան այլևս չկա: Անհնար է հավատալ… Նոր էինք սկսել շփվել… ցնդաբանություն… Նա իր կյանքում աղջկանից թանկ ոչինչ չուներ», – գրել է դերասանը:
Թե ինչն է 37-ամյա դերասանուհու մահվան պատճառը, առայժմ հայտնի չէ: Հանգուցյալի մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Դերասանուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա երեքշաբթի օրը: Նրան հողին են հանձնելու Կրասնոգորսկում: