Բիլիչ. Մոուրինյուն լավագույնն է տնային խաղերում
Спорт«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդին» հանդիպելուց առաջ խոսել է մրցակցի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին:
Պորտուգալացի մասնագետը կարիերայի ընթացքում անցկացրած 263 տնային խաղերից պարտվել է միայն 10-ում:
«Մոուրինյուն մեծագույններից է: Վիճակագրության տեսանկյունից նրանից լավը չկա: Պարզապես անհնար է նման ցուցանիշներ ունենալ այդքան երկար ժամանակի ընթացքում:
Հրաշք է, որ Մոուրինյուին դա հաջողվել է անել վերջին 10 տարիներին»,- Բիլիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը: