Գիտնականները հորդորում են չխաբել երեխաներին Ձմեռ պապի մասին հեքիաթներով
LifestyleShabat.-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները ծնողներին խորհուրդ են տվել չթաքցնել իրենց երեխաներից այն հանգամանքը, որ Սանտա Կլաուս գոյություն չունի: Այս թեմայի շուրջ նրանք նաև հատուկ հետազոտություններ են անցկացրել, որի տվյալները հրապարակված են Lancet Psychiatry պարբերականում:
Գիտնականների կարծիքով սուտը Սանտա Կլաուսի մասին կարող է կործանարար հետևանքներ ունենալ երեխաների փխրուն հոգեբանության վրա: Մասնագետները պնդում են, որ այն պահից, ինչ երեխաները պարզում են, որ այն հրաշագործ բարի պապիկը, ում նամակներ էին գրում ու հավատում, որ իրենց լավ վարքով կարժանանան նրա բարեհաճությանը ու նվերներին, իրականում գոյություն չունի, հայտնվում են խիստ ծանր ու փակուղային հոգեվիճակում:
Եվ ընդհանրապես, գիտնականները համոզված են, որ երեխաներին չի կարելի ստել, քանի որ այդ ստի բացահայտումից հետո փոքրիկները կորցնում են հավատը ոչ միայն շրջապատի ու իրականության, այլև առաջին հերթին սեփական ծնողների հանդեպ: