Հայաստանում գինու եւ կոնյակի իսկությունը պարզելու համար անալիզի ստանդարտ են մշակել
ОбществоNEWS.am-ը գրում է.
Հայաստանում գինու եւ կոնյակի իսկությունը պարզելու համար իզոտոպային անալիզի ստանդարտ է մշակվել: Այս մասին News.am-ի թղթակցին հայտնել է հանրապետության Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:
Անալիզի համար սարքավորումը (միջուկային-մագնիսական ռեզոնատոր) ձեռք է բերվել Ռուսաստանի աջակցությամբ եւ տեղադրվել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում:
C2 եւ H13 իզոտոպների անալիզով կարելի է պարզել խաղողի ծագումը եւ ստուգել, արդյո՞ք կոնյակը, գինին կամ խաղողի օղին պատրաստվել են տեղական հումքից եւ կարող են հայկական կոչվել: Ավելին, անալիզը թույլ կտա ստուգել եւ պարզել ոչ միայն երկիրը, այլեւ հստակ տեղանքը: