2020 թվականի Օլիմպիական խաղերը կարող են լինել ամենաինովացիոնը Խաղերի պատմության մեջ
СпортՄիջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը մեծ հույսեր է կապում Տոկիո-2020-ի հետ:
«Մենք հույս ունենք, որ Տոկիո-2020-ի կազմակերպիչները մեծ ինովացիաներ կանեն խաղերի համար: Ռիո-2016-ի համար սա առիթ կլինի կիսելու ձեռք բերված փորձը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասել է ՄՕԿ-ի նախագահը:
Տոկիոն նախկինում ընդունել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը և 2020 թվականին կլինի հինգերորդ քաղաքը (և առաջինը՝ Ասիայում), որը կընդունի Ամառային օլիմպիական խաղերը երկրորդ անգամ։ Տոկիոյում նաև կայանալու են 2020 թվականի Պարալիմպիկ խաղերը: