Ереван, 01.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Самый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться? Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕС Почему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы лечения Оппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьера С начала года Армению посетили 44 гражданина Азербайджана Армянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine Advocate Мы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам В Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активов


Կինը լիարժեք երջանիկ է, երբ ընտանիք ու երեխաներ ունի. Հռիփսիմե Խուրշուդյան

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Չեն սխալվում տղամարդիկ, երբ կանանց թույլ սեռ են կոչում, որովհետև անգամ ֆիզիկապես ամենակոփված և ուժեղ կինն ունի թուլություններ, որոնց շնորհիվ նա չի դադարում մնալ նուրբ, խոցելի, զգացմունքային: Կանացի արցունքների,  երջանկության ու երազանքների մասին BlogNews.am-ը զրուցել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի հետ:

 

- Հռիփսիմե, սկսենք ամենացավոտից. ի՞նչը կարող է վիրավորել Ձեզ։
 
- Ամենաշատը վիրավորվում եմ, երբ  հասկանում եմ, որ ինձ ստում են: Դա ինձ հունից հանում է ու միաժամանակ նաև կոտրում: Չեմ հասկանում ստախոսներին:
 
- Սովորաբար կանայք սթրեսից ավելի շուտ են ձերբազատվում միայն այն պատճառով, որ, ի տարբերություն տղամարդկանց, կարող են մի լավ արտասվել ու թեթևանալ: Կանացի արցունքներ հաճա՞խ են լինում Ձեր կյանքում: 
 
- Ամենադժվար պահերին էլ փորձում եմ ամեն ինչ մինչև հուսահատություն չհասցնել: Երբ նոր էի սկսում իմ մարզական կարիերան, բոլորովին այլ բնավորություն ունեի, ավելի փխրուն էի, շուտ տպավորվող: Բայց տարիների հետ սպորտը կոփեց ինձ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեբանորեն: Կանացի արցունքները… լինում են, իհարկե, բայց ամեն կերպ փորձում եմ չհասցնել դրան, եթե խոսքը թուլանալու ու հուսահատվելու մասին է:


 
Մրցելույթծանրաձողմոտեցման մեկնարկի ազդանշանԻ՞նչ եք զգում այդպահին
 
- Ամեն անգամ ծանրաձողին մոտենալիս, ամենայն անկեղծությամբ եմ ասում, աչքիս առաջ իմ ժողովուրդն է լինում, մի պահ մտովի պատկերացնում եմ հեռուստաէկրանների առջև նստած իմ հաղթանակին սպասող հազարավոր հայրենակիցներիս: Միակ բանը, որ մտածում եմ այդ պահին, ինձ վստահող ու հավատացող մարդկանց սպասումներն արդարացնելն է:
 
- Ապրիլյան ծանր օրերին Նորվեգիայում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար նվաճած Ձեր և Նազիկ Ավդալյանի հերթական  ոսկե մեդալները առանձնահատուկ էին: Ոգևորությունն ու բարձր մարտական ոգին, որ դուք պարգևեցիք մեր զինվորներին, անգնահատելի է:  Ի՞նչ ապրումներ ունեիք այդ օրերին:
 
- Ամենապատասխանատու մրցելույթս երևի ողջ կյանքիս ընթացքում: Մայրանալուց հետո ես խոստացել էի անպայման վերադառնալ մեծ սպորտ ու նորից մեդալներ նվաճել: Խոսք էի տվել ինքս ինձ, որ հաղթանակի դեպքում այն նվիրելու եմ տղայիս: Արդեն վերջին մոտեցումս էր, ու գիտեի, որ վերջ, սա էլ, ու ես չեմպիոն եմ դառնում: Շատ էի հուզվել, զգացմունքներս միախառնվել էին, ու տղայիս դեմքն էր անընդհատ աչքիս առաջ: Սակայն ինքներդ էլ գիտեք՝ ինչպիսին եղավ այս տարվա ապրիլը մեր ազգի համար: Եվ երբ բարեհաջող ավարտեցի մրցելույթս, նույն պահին որոշեցի հաղթանակս նվիրել առաջնագծում գտնվող մեր տղաներին:
 
Ձեր ամուսինը՝ Տարոն Թովմասյանը, ևս ծանրամարտիկ էսակայն հիմամարզչական գործունեությամբ է զբաղվածԴուք՝ օլիմպիական մեդալակիր,Եվրոպայի կրկնակի չեմպիոնՁեր ընտանեկան հարաբերությունների վրա այս  հանգամանքը չի՞ անդրադառնում:
 
- Այո՛, ես  ավելի բարձրակարգ մարզիկ եմ: Սակայն մեր ընտանեկան հարաբերություններում սա բոլորովին ոչ մի նշանակություն չունի: Մեր ընտանիքում ես կին եմ ու մայր, իսկ ամուսինս էլ, ինչպես բոլոր հայ ընտանիքներում, տան գլուխն ու ղեկավարը: Սակայն այն, որ երկուսս էլ մի բնագավառից ենք, ունենք հետաքրքրությունների նույն շրջանակը, չի կարող տեղ չունենալ մեր առօրյայում: Իմ ամուսինն իմ առաջին խորհրդատուն է, նա էլ շատ լավ մարզիչ է և ունի  սան, ով Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Արփինե Դալալյանի մասին է խոսքը: Իսկ մասնագիտական առումով նա ինձ միայն օգնում է, միշտ շատ դիպուկ ու կոնկրետ խորհուրդներ է տալիս: Երբ ընկճվում եմ, ասում է՝ վերջ, անցանք, էդ դիր մի կողմ, դա արդեն անցած-գնացած է, ու միայն առաջ նայիր:


 
Ձեզ հաճախ են ընդգրկում աշխարհի ամենագեղեցիկ մարզուհիներիցուցակներումՈւ իսկապեսնման մարզաձևում լինել և մնալ այսչափկանացի՝ բարդ չէ՞:
 
- Կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում: Այո՛, ես լավ գիտեմ, որ ծանրամարտ ասելով՝ ցանկացած մարդ պատկերացնում է տղամարդավայել կին: Այդ իսկ պատճառով ամեն ինչ անում եմ այս կարծրացած կարծիքը վերացնելու համար: Դիմահարդարում, մատնահարդարում. մրցելույթներից առաջ այս ամենը ևս չի վրիպում իմ ուշադրությունից: Վերջիվերջո, կինը պետք է կանացի լինի ցանկացած պարագայում:
 
Կանացի թուլություններշա՞տ են.
 
- Շատ են: Հատկապես խոհանոցն եմ շատ սիրում: Սիրում եմ պատրաստել ընտանիքիս համար, ուրախանում եմ, երբ ինչ-որ բան եմ պատրաստում, ու ամուսինս հավանում է: Հաճախ, երբ մրցումների եմ լինում արտասահմանում, եթե ինչ-որ հետաքրքիր աղցան եմ տեսնում, անպայման պարզում եմ բաղադրությունն ու վերադառնալուն պես պատրաստում եմ ամուսնուս համար: Առհասարակ, Տարոնը շատ է հավանում հատկապես աղցաններս:


 
- Մեծ սպորտ, ընտանիք, երեխա, մարզասրահ... Ինչպե՞ս եք հասցնում։
 
- Երեխայիս ծնվելուց հետո մի պահ շատ դժվար փուլ էր իմ կյանքում: Մարզումներից հետո ուժասպառ վերադառնում էի տուն ու այլևս ուժ չէի ունենում երեխայով զբաղվելու համար: Մեղավոր էի ինձ զգում, ու չգիտեի ոնց անել, որ և՛ երեխային բավարար ժամանակ հատկացնեմ, և՛ մարզումներին: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ իր տեղն է ընկել: Աշոտս մեծ տղա է, մանկապարտեզ է հաճախում, ու ամեն անգամ, երբ պիտի թողնեմ նրան մանկապարտեզում ու գնամ մարզասրահ, զգուշացնում է ինձ, որ առանց իրեն հանկարծ«հեռու գործի տեղ» չգնամ: Եվ երբ ասում եմ, որ գնում եմ մարզասրահ ու շատ շուտ վերադառնալու եմ իր հետևից, խաղաղվում է ու ներս է մտնում: Միշտ մտածում եմ՝ տեսնես ինչու՞ է նման բան ասում:


 
 
- Ներընտանեկան հարաբերություններում Ձեր մասնագիտությունը խնդիրներ ստեղծու՞մ է։

- Եթե անկեղծ՝ ամուսինս խանդոտ է: Բնական է՝ մեր բնագավառում այնպես է ստացվում, որ օրվա մեծ մասն անցկացնում եմ տղամարդկանց միջավայրում, սակայն փոխադարձ վստահությունը միմյանց հանդեպ մեզ օգնում է հաղթահարել ամեն բան:

 
-Կպատմե՞ք Ձեր տղայի մասին:
 
- Ամբողջ գիտակից կյանքս անցկացրել եմ ծանրաձողի հետ կռիվ տալով: Սովոր եմ, որ օրվա մեծ մասը լռության մեջ անցնի՝ ես և ծանրաձողը: Սակայն իմ կյանքում որդուս հայտնվելը անգամ այստեղ ամեն ինչ փոխեց: Հաճախ եմ Աշոտին հետս մարզումների տանում, ու Դուք չեք պատկերացնի, թե որքան շատ հարցեր է նա տալիս: Երբեմն օգնության է հասնում ամուսինս ու ցրում նրա ուշադրությունը, որովհետև եթե երեխայի հարցերին սկսեմ պատասխանել, ապա ողջ օրն ուրիշ ոչինչ չեմ հասցնի անել :) Հետաքրքրասեր բալիկ է, ծանրաձողի հանդեպ էլ սեր ունի: Երբ հեռուստացույցով դիտում է մրցելույթներս, պատմում են, որ գոռում է «մամա՜, բարձրացրու»:

 


- Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք ու ո՞րն է կանացի երջանկություն ասվածն՝ ըստ Ձեզ:
 
- Կինը լիարժեք երջանիկ է, երբ ընտանիք ու երեխաներ ունի: Անկեղծորեն որ ասեմ, իմ բոլոր մեդալներից ու տիտղոսներից վեր մեծագույն նվաճումս որդուս եմ համարում: Ամուսնուս հետ հաճախ ենք խոսում երկրորդ երեխայի մասին: Երազում ենք աղջիկ ունենալ, սակայն դա արդեն մեծ սպորտից հետո: Իսկ սպորտի հետ կապված նպատակս մեկն է. քանի որ արդեն ունեմ օլիմպիական բրոնզե մեդալ, շատ կցանկանայի, որ մեդալս փոխի գույնը: Օլիմպիական ոսկի՝  նպատակ, որն ունի ամեն մարզիկ, այդ թվում և՝ ես: Դա իմ բաղձալի երազանքն է:


 
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Самый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияВ знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследование Путешествуй без границ: Ucom представляет новые пакеты uTravel Оппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключения