Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գաբի. «Հասկացա, որ այլևս չեմ կարող միայնակ աշխատել»

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Գաբիի համար այս տարին արդյունավետ էր: Նա իրեն փորձեց էթնո-փոփ ոճում և արդեն նոր տեսահոլովակ ունի՝ «Մեր պարերը»:  BlogNews-ը ֆոտոշարք է արել երգչուհու հետ և զրուցել գործունեության նոր էտապի մասին:

- Գաբի, միշտ նշել ես, որ չես ցանկանում աշխատել պրոդյուսերի հետ, սակայն վերջերս որոշեցիր հրաժարվել սկզբունքիցդ: Սկսել ես համագործակցել «Global Arts» ընկերության հետ: Ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը:

- Ես միշտ կարծել եմ, որ Հայաստանում, որպես այդպիսին, չկա պրոդյուսերական դպրոց: Կան անհատ պրոդյուսերներ, ովքեր շատ լավ աշխատում են: «Global Arts»-ը պրոֆեսիոնալ պրոդյուսերական ընկերություն է, որն աշխատում է ամենայն պատասխանատվությամբ, հաշվի է առնում յուրաքանչյուր մանրուք: Ես հաճույքով եմ աշխատում իրենց հետ: Որոշեցի համագործակցել, որովհետև այլևս չէի կարող միայնակ:

- Երիտասարդ երգչուհուն ի՞նչ խոչընդոտներ են ստիպում մտածել, որ այլևս չի կարող  միայնակ աշխատել: Ի՞նչ բարդությունների առաջ ես կանգնել:

- Ես այլևս չէի կարողանում ինքնուրույն լուծել ֆինանսական հարցերս: Առաջին երկու տեսահոլովակներս իմ միջոցներով եմ նկարահանել և ապացուցել թե՛ ինձ, թե՛ ուրիշներին, որ կարող եմ, սակայն դա շատ բարդ է: Պրոդյուսերների հետ աշխատելիս արտիստն ազատվում է մի շարք խնդիրներից: Ես շատ լավ հասկանում եմ, որ մինչև հիմա իմ անհաջողությունների պատճառը եղել է այն, որ ուշ-ուշ եմ տեսահոլովակներ ներկայացրել: Ես դեռ այնքան հայտնի չեմ, որ մտածեմ մարդկանց չհոգնեցնելու մասին և պետք է հաճախ նորություններ ներկայացնեմ: Սակայն ես իսկապես մեղավոր չեմ դրանում, փորձել եմ անել նույնիսկ ավելին, քան կարող էի:

- Համագործակցության ռայդեր ունե՞ս:

- Ինձ համար ամենակարևորը մարդկային հարաբերություններն են, երբ քեզ չեն փորձում ստրկացնել: Իրենք իմ հանդեպ շատ հոգատար են: Շրջագայությունների մեկնելիս նույնիսկ ուշադիր են լինում, որ հնարավրինս քիչ ժամանակ ծախսեմ օդանավակայաններում սպասելու վրա և չհոգնեմ:

- Դու դեռևս այնքան հանրահայտ չես, որ անընդհատ հրավերներ ունենաս տարբեր միջոցառումների ելույթ ունենալու համար: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս ես լուծում քո ֆինանսական հարցերը:

- Գուցե զարմանալի թվա, սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ ես տեսահոլովակ չունեի, ունենում էի կորպորատիվների հրավերներ: Ես աշխատել եմ համերգասրահներում, որտեղից էլ ստացել եմ հրավերներ: Իհարկե, չեմ կարող ասել, թե ամեն օր ելույթ եմ ունենում, սակայն դժգոհել էլ չեմ կարող:

- Գաբի, գայթակղիչ արտաքին ունեցող աղջիկներին հաճախ անում են ոչ պակաս գայթակղիչ առաջարկներ՝ սիրուհի դառնալու վարձատրությամբ: Հաճա՞խ ես նման առաջարկներ ստանում:

- Իհարկե, հնչել են նման առաջարկներ: Առաջ ավելի հաճախ, քան հիմա: Երևի հասկացան, որ անիմաստ է:

- Մերժելու դեպքում լրացուցիչ խոչընդոտներ չե՞ն ստեղծում:

Երբ տեսնում են, որ դու այդ մարդը չես, գերադասում ես ինքնուրույն հարթել քո ճանապարհը, հանգիստ են թողնում: Գայթակղիչ, բաց արտաքինն առաջինն է, որ տեսնում են քո մեջ: Երբեմն մարդիկ առանց ճանաչելու ինձ ասոցացրել են դատարկ տիկնիկի հետ, սակայն երբ սկսել եմ խոսել, հասկացել են, որ այդպես չէ:

- Դու 3 տեսահոլովակ ունես՝ «Երանի», «Դավաճան ես» և «Մեր պարերը», որոնցից ոչ մեկը նման չէ մյուսին: Կարելի՞ է ենթադրել, որ դեռ չես գտել քո հստակ տեղն ու ոճը:

- Ինձ մոտ միշտ խառված են եղել ոճերը՝ ջազը՝ փոփի հետ, փոփը՝ ժողի և այլն: Հիմա ներկայանում եմ էթնո փոփ ժանրում: Առաջիկայում կշարունակեմ նոր ստեղծագործություններ թողարկել հենց այս ժանրում: «Մեր պարերը» և այս շարքի ստեղծագործություններն են այն գործերն են, որոնք ես հետագայում չեմ ամաչի ցույց տալ իմ երեխաներին:

- Ի՞նչը քեզ ստիպեց ներկայացնել «Դավաճան ես»-ը: Արդյոք սա PR քայլ էր՝ հաշվի առնելով, որ սև PR-ն ավելի ազդեցիկ է:

- Ես նպատակ չունեի PR անելու, սակայն ակամայից այդպես ստացվեց: «Դավաճան ես»-ը բաժանումից հետո ագրեսիվ կնոջ կերպար է, որը թեև ինձ հետ կապ չունի, բայց մեր իրականությունից է: Այն հակազդեցություն առաջացրեց մարդկանց մոտ ու, որպես PR գործիք, իր ազդեցությունն ունեցավ, սակայն ես չէի ցանկանա, որ այդպես լիներ: Ամեն դեպքում, ես հասկացա, որ մարդիկ ինձ «Երանի»-ի կերպարով սիրեցին:

-Այժմ ժողովրդական երգերը ներկայացնում ես փոփ ոճում: Շոու բիզնեսում շատերն ասում են, որ հնարավոր չէ որակյալ գործերով լսարան գրավել: Եթե ուզում ես հանրահայտ լինել, պետք է էժանագին ստեղծագործություններ ներկայացնես: Ի՞նչ կարծիքի ես այս մասին և ի՞նչ ակնկալիքներ ունես այս ժանրից:

- Յուրաքանչյուր ժանր ունի իր լսարանը: Կարծում եմ՝ այս ժանրն անպայման կգտնի իր լսարանին: Հայաստանում էթնո-փոփում ստեղծագործողները շատ չեն:  Պարզապես եթե այս ժանրում ես ներկայանում, պետք է ավելի հաճան նորություններ ներկայացնես: Սրանք ստեղծագործություններ են, որոնք նաև կրթում են: Այդ փաստից շատ եմ ոգևորվում և մեծ ակնկալիքներ ունեմ:

- Շոու բիզնեսի կուլիսներում ամեն ինչ այնքան ջերմ չէ, որքան կարող է թվալ: Կոնֆլիկտների մեջ հաճա՞խ ես հայտնվել:

- Ինձ շատ են փորձել կոտրել: Երբ ես նոր էի սկսում գործունեությունս, շատ հայտնի երգիչներ ասում էին, որ շատ բարդ ճանապարհ եմ ընտրել, գուցե չդիմանամ: Պատանի մարդու երազանքը կոտրելու այդ փորձերը ես հանցագործություն եմ համարում, դրա համար ինքս միշտ քաջալերում եմ սկսնակներին: Ինչ վերաբերում է կոնֆլիկտներին՝ աշխատում եմ կոնֆլիկտների մեջ չմտնել, որպեսզի մարդկանց նեգատիվը բումերանգի պես իրենց վերադառնա:

- Ովքե՞ր էին այդ մարդիկ:

- Թույլ տուր անուններ չհրապարակել:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян