Էրերա. Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլսիտներն արդեն չգիտեն, թե ինչ է պետք անել հաղթելու համար
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղի մասին (1:1):
«Նորից մրցակցի դարպասապահը լավագույն ֆուտբոլիստն էր: Նույնն էր «Սթոք Սիթիի», «Արսենալի» և «Բերնլիի» հետ խաղերում: Մենք արդեն չգիտենք, թե ինչ է պետք անել հաղթելու համար:
Նախկինում ևս եղել են այսպիսի հանդիպումների շարքեր, բայց այն ժամանակ մենք լավ չէինք խաղում», - Էրերայի խոսքն է փոխանցել «BBC»-ն: