Ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Մոուրինյուին
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին մեղադրանք է ներկայացրել անվայել պահվածքի համար,- տեղեկացնում է Ֆուտբոլային ասոցիացիայի կայքը:
Պորտուգալացի մասնագետը համաձայն չէր «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման մրցավար Ջոնաթան Մոսի հետ, ով սիմուլյացիայի համար դեղին քարտ էր ցույց տվել Պոլ Պոգբային: Մոուրինյուն հարվածել է ջրի շշին և դժգոհել պահեստային մրցավարին, ինչից հետո Մոսը որոշել է նրան հեռացնել դաշտից:
Մարզիչը պետք է մեղադրանքին պատասխանի մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը: