Կրոսը խոսել է Բարսելոնա տեղափոխվելու մասին
СпортՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր ապագայի մասին, նշելով, որ չէր տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
«Կան տրանսֆերներ, որոնք չի կարելի կատարել: Ինձ համար տարբերակ չէ «Բարսելոնա» տեղափոխվելը: Մեծ հարգանքով եմ վերաբերում «Ռեալին», թիմի երկրպագուներին և ավանդույթներին»,- գերմանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sport1.de-ն:
Հիշեցնենք, որ Կրոսը «արքայական» ակումբ էր տեղափոխվել «Բավարիայից» 2014 թվականին: Վերջերս նա թարմացրել էր իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ մինչև 2022 թվականը: