«Դինամո» կազմակերպությունների միջազգային համակարգող խորհուրդը պարգևատրել է Հայաստանի «Դինամո»-ին
ОбществоԲելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 24-ից 26-ը անցկացվել է «Դինամո» կազմակերպությունների միջազգային համակարգող խորհրդի տարեկան նիստը։ Այս ներկայացուցչական միջոցառմանը մասնակցում էին 18 երկրների «Դինամո» կազմակերպությունների ղեկավարներ, ովքեր իրենց ամփոփիչ զեկույցներում ներկայացրին կազմակերպությունների տարեկան աշխատանքերի, միջոցառումների, մրցաշարերի վերաբերյալ հաշվետվո ւթյուններ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը։ Նա իր զեկույցում ներկայացրել է 2016 թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև 2017 թ. օրացուցային պլանում որոշ նորարարություններ ներառելու վերաբերյալ առաջարկություններ:
Աշխատանքային բարձր մակարդակ և մարզական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ն «Դինամո» կազմակերպությունների միջազգային համակարգող խորհրդի կողմից պարգևատրվել է հատուկ մրցանակով: