«Հրապարակ». Խոշոր միացումներ բանկային համակարգում, Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը
Экономика«Այս տարին ուշագրավ է բանկերի խոշորացման առումով: Ինչպես հայտնի է`Կենտրոնական բանկը որոշել է 2017թ. հունվարի 1-ից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ. դրամից 30 մլրդ.-ի հասցնել: Հայաստանում գործունեություն ծավալած 21 բանկերից կմնա 17-ը:
Քիչ կապիտալ ունեցող մի շարք բանկեր արդեն իսկ միավորվել են՝ «Պրոկրեդիտը» միացավ «Ինեկոբանկին», ԲՏԱ-ն՝ «Հայէկոնոմին», «Առէկսիմբանկը»` «Արդշինբանկին», «Զարգացման հայկական բանկը»՝ «Արարատբանկին»:
Բանկերի հրապարակած վերջին հաշվետվության համաձայն (2016թ. երրորդ եռամսյակ)՝ որոշ բանկեր համալրել են կապիտալը, ակտիվներն աճել են վարկավորման ավելացման հաշվին, պարտավորություններն ավելացել են, բանկերն ավելի շատ են վաստակել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։