Հերմինե Նաղդալյանը տղամարդ պատգամավորներից մի քանիսին ճղճիմ անվանեց
ОбществоԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀԿ համագումարից հետո ՀՀԿ կանանց հասցեին հնչող քննադատություններին, վրդովված ասաց. «Սրանից տարիներ առաջ, այնուամենայնիվ, տղամարդիկ մի քիչ ավելի մեծ էին, այսքան ճղճիմություն, այսքան մանրություն... Ամոթ է: Այսքան ճղճիմ, այսքան փոքրոգի լինել չի կարելի»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը գոհ է ՀՀԿ կանանց ելույթների բովանդակությունից, ԱԺ փոխնախագահը ասաց, որ ինքը քաղաքական գործիչներին կամ կուսակցկականներին չի բաժանում կանանց կամ կուսակցականների:
«Այնտեղ ելույթ էին ունենում մեր կուսակցականները, եւ այդ կուսակցականներն ունեն բոլոր իրավունքներն ասելու այն, ինչ մտածում են, այն ինչի մասին անհանգստանում են: Այդպես վարվում են եւ՛ կանայք, եւ՛ տղամարդիկ: Նրանք խոսում են մեր հանրության ցավալի պրոբլեմներից եւ ցանկանում են ինչ-որ փոփոխություն մտցնել: Այդտեղ դժգոհ լինելու խնդիր չկա: Կարելի է ականջալուր լինել, կարելի է չլինել: Այ էդպես մոտեցեք դրան»: