Շապեկոենսեի փոխնախագահ. Աղոթում ենք, որպեսզի ակումբը շարունակի ապրել
СпортԲրազիլական «Շապեկոենսեի» փոխնախագահ Իվան Տոզոն իր ցավակցությունն է հայտնել կապված ակումբի ինքնաթիռի կործանման հետ:
«Մեր թիմը կարողացել էր դուրս գալ միջազգային ասպարեզ, որից հետո այսպիսի ողբերգություն կատարվեց: Մեծագույն ողբերգություն: Մենք հավաքվել ենք մարզադաշտում, այստեղ ընտանիքներ են, մարդիկ, ովքեր սիրում են «Շապեկոենսեն»:
Մենք սպասում, հավատում և աղոթում ենք Աստծուն, որպեսզի մեր «Շապեկոենսեն» շարունակի ապրել»,- Տոզոյի խոսքերն է մեջբերում Lefigaro.fr-ը: