Լուիս Էնրիկե. Վստահ եմ, որ Ինիեստան կմասնակցի Ռեալի հետ հանդիպմանը
СпортԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Անդրես Ինիեստան պետք է մասնակցի Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղին:
«Անդրեսը սպասում է բուժզննմանը, սակայն դա ավելի շատ ձևական բնույթ է կրում: Նա մարզվում է մեզ հետ և գտնվում է փայլուն կարգավիճակում:
Նա չի մասնակցի Գավաթի խաղին որակազրկման պատճառով, սակայն մենք պարզապես սպասում ենք բժիշկների կողմից ներկայացվելիք հաստատմանը: Մենք գիտենք, որ նա կկարողանա մասնակցել այդ խաղին»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ինիեստան ծնկի վնասվածք էր ստացել հոկտեմբեր ամսվա վերջին՝ «Վալենսիայի» հետ (3:2) կայացած խաղում:
Հավելենք, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում: