Շախմատ. Աշխարհի չեմպիոնական տիտղոսը կվիճարկվի թայ-բրեյքում
СпортԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում շախմատի աշխարհի չեմպիոնական մրցախաղի վերջին` 12-րդ տուրում գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և հավակնորդ Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղացին` խաղաղ ելք կնքելով 30-րդ քայլում:
Դիմակայությունում գրանցվել է 10 ոչ-ոքի, կողմերը տարել են մեկական հաղթանակ: Հաշիվը հավասար է` 6:6:
Աշխարհի չեմպիոնական կոչումը կվիճարկի նոյեմբերի 30-ին կայանալիք թայ-բրեյքում: Այն բաղկացած կլինի արագ շախմատի 4 պարտիաներից` 25 րոպե գումարած 10 վայրկյան սխեմայով: Եթե դրանից հետո հաշիվը կրկին հավասար լինի, ապա կանցկացվի կայծակնային 2 պարտիա` 5 րոպե գումարած 3 վայրկյան սխեմայով: Եթե այս դեպքում էլ հաղթողը չպարզվի, ապա կկայանան նմանատիպ ևս 4 պարտիաներ:
Այս դեպքում էլ ոչ-ոքի արդյունքի ժամանակ կանցկացվի «արմագեդոն» պարտիան: Սպիտակ ֆիգուրներով շախմատիստը պարտավոր կլինի հաղթել մրցակցին: Դրա համար նա կունենա 5 րոպե, իսկ սևերով հանդես եկող շախմատիստը` 4 րոպե: