Զբոսաշրջիկների համար եվրոպական ամենաէժան քաղաքների ցուցակը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դեկտեմբերի կեսերը ամենաիդեալական ժամանակն է Եվրոպա այցելելու համար: Բազմաթիվ սուրբծննդյան տոնավաճառները ստեղծում են իսկական տոնական մթնոլորտ, իսկ տոնական զեղջերը թույլ են տալիս գնել լավ իրեր և մի քիչ գումար տնտեսել: Միևնույն ժամանակ շատ տուրիստներ վատ եղանակի պատճառով այս ամիսներին արհամարհում են եվրոպական մայրաքաղաքները, ինչի պատճառով կարելի է ազատ զբոսնել սակավամարդ փողոցներով: “Лента.ру”-ն հետազոտություն է անցկացրել, որպեսզի պարզի, թե որքան կարժենա ճանապարհորդի համար մեկ ուիքենդը Եվրոպայում` ամենաէժան 10-ը եվրոպական քաղաքներում:
Ռեյթինգը կազմելիս հաշվի է առնվել Մոսկվայից թռիչքի արժեքը ուղիղ և հակառակ ուղղությամբ ` դեկտեմբերի 16-ից – 18-ը, ինչպես նաև երկու գիշերվա մինիմալ գինը երեքաստղանի հյուրանոցում: Նշենք նաև, որ եթե թռիչքների համար ընտրեք աշխատանքային օրեր և հետևեք ավիաընկերությունների զեղջերին, կարելի է էականորեն նվազեցնել ծախսերը: Օրինակ` ակցիաների ժամանակ “Պոբեդա” ավիաընկերության տոմսերը Բրատիսլավա արժեն ընդհամենը մոտ 31 ԱՄՆ դոլար: Սակայն հաճախ զեղջերը չեն տարածվում հանգստյան օրերի վրա:
Հայաստանցի զբոսաշրջիկի համար եվրոպական որևէ քաղաքում սուրբծննդյան տոները անցկացնելու համար, անհրաժեշտ կլինի միայն ճշտել ինքնաթիռի տոմսերի գները:
Շարունակությունը` այստեղ: