Երևանի ճանապարհային ոստիկանը 30-ամյա վարորդի «օյինբազությունը» բացահայտեց տաք հետքերով
ОбществоShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչ Նարեկ Գալստյանի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Նոր Արեշ 15 փողոցի բնակիչ, 30-ամյա Արման Ղազարյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին վարելով Ford Transit մակնիշի ավտոմեքենան, առջևի և հետևի համարանիշները մասամբ քողարկել է՝ հավանաբար մտածելով, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ խույս կտա արագաչափերից ու տեսախցիկներից, մինչդեռ ճանապարհային ոստիկանությունը իրենից հնարամիտ գտնվեց։