Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Азербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс. Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией Президент США: Путин пойдет на уступки Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира Инспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн. Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровища Парламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодекс Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»


Ողջ-ողջ սպանվող իմ անմեղ որդու ճակատագիրն է դրված սեղանին. Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվողի մոր բաց նամակը

Общество

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող Յուրի Հակոբյանի մայրը բաց նամակով դիմել է Հանրապետության նախագահին:

NEWS.am-ի խմբագրություն ուղարկված` Նարինե Գեւորգյանի նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ձեզ դիմում եմ  խնդրանքով, ճշմարտության եւ արդարության ակնկալիքով, որովհետեւ 23-ամյա զավակս արդեն շուրջ 6 ամիս գտնվում է նախնական կալանքի տակ մի արարքի համար, որի հետ նա որեւէ առնչություն չունի: Ես անկեղծորեն մեծ ցավ եմ ապրում հանգուցյալ Եղիշե Խաչատրյանի մահվան համար եւ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում սպանվածի ընտանքին:

Արդեն տեւական ժամանակ սպասում եմ, որ նախաքննական մարմինը կպարզի ողջ ճշմարտությունը, եւ այս արարքի հետ կապ չունեցող անմեղ տղաս, որը սպանության պահին եղել է մեկ այլ վայրում, այդ ընթացքում գտնվել է այլ մարդկանց հետ, այսօր մեղադրվում է Ե. Խաչատրյանի սպանության մեջ: Գործում առկա են տղայիս այլուրեքությունը հաստատող բազմաթիվ ապացույցներ: Առաջին իսկ օրվանից տղաս հստակ նշել է, թե որտեղ է գտնվել իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործությունը կատարելու ընթացքում, ովքեր են եղել իր հետ եւ ինչով է զբաղվել: Նույնիսկ նրա գտնվելու վայրում եղել են տեսախցիկներ, շուրջ երկու տասնյակ տղաներ: Չեմ կարողանում հասկանալ` տեսախցիկներն են կեղծ արձանագրել տղայիս ներկայությունը, այդ տղաներն են սուտ ցուցմունք տալիս, եւ վերջապես իմ տղայիս մոտ եղել է բջջային հեռախոս, եւ առանց մեծ դժվարության կարելի է պարզել, թե այդ հեռախոսն իր մոտ կրող անձը կարող էր լինել հանցագործության վայրում, թե` ոչ: Եվ վերջապես նշանակված փորձաքննությունները եւս ցույց են տվել որդուս անմեղությունը:

Յուրաքանչյուր ծնող պարտավոր է պաշտպանել իր երեխային, բայց երբեք չէի համարձակվի նույնիսկ բարձրաձայնել այս մասին, եթե որդիս նման ծանր հանցագործություն կատարած լիներ, ընդհակառակը չէի ների երբեք: Այս գործով իմ ընտանիքը դարձել է եւս տուժող: Միթե կարելի է անմեղ մարդուն իր չկատարած արարքի համար բարոյազրկել, նսեմացնել եւ նրա մեջ սպանել հույսն ու հավատը:  Որդիս դարձել է անմեղ մեղավոր, ինչ է մեքենան մի քանի րոպեով տվել է դասընկերոջը: Իմ տղայի ձերբակալելու համար ընդամենը հիմք է հանդիսացել տուժող Եղիշե Խաչատրյանի մոր` Էմմա Աբրահամյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունը։ Երբ որդիս` Յուրի Հակոբյանը, ներկայացվել է ճանաչման, տիկին Էմման խիստ տարակուսելով եւ կասկածով է նշել, որ ճանաչման ներկայացվածներից Յուրի Հակոբյանին նմանեցնում է հանցագործությունը կատարած անձանցից մեկին։ Այդ հիմքով տղաս` Յուրի Հակոբյանը, ձերբակալվել է, իսկ հետագայում առերեսում է կատարվել։ Սակայն ամենազարհուրելին այն է, որ մինչ տղայիս ճանաչման ներկայացնելն Էմմա Աբրահամյանը որեւէ կերպ չի նշել, որ ենթադրյալ հանցագործին կարող է նկարագրել (արտաքին տվյալները, հագուստը եւ այլն): Իսկ նման դեպքում, երբ այդ կնոջ աչքի առաջ տեղի է ունեցել որդու զարհուրելի սպանությունը, նա չէր էլ կարող նման հոգեվիճակում ինչ-որ բան ճշգրիտ հիշել, այն էլ երբ դեպքը կատարվել է գիշերը` մութ ժամանակ։ Բացի դա, դեպքից մի քանի օր անց հարցաքննության ընթացքում նա կրկին նշել է, որ երրորդ անձը իր մոտ չի տպավորվել, չի կարող նկարագրել ոչ նրա հագուստը, ոչ արտաքին տվյալները:

Քրեադատավարական օրենքի պահանջն է, որ նման դեպքերում, երբ անձը նույնացման համար անհատականացնող որեւէ տվյալ չի մատնանշել, թե ինչ հատկանիշներով կարող է ճանաչել անձին, ճանաչում չի կարող կատարվել, իսկ կատարված ճանաչումը որեւէ կերպ չի կարող հիմնավորված համարվել։ Իսկ այս կոնկրետ դեպքում, երբ անձն ասում է, որ չի կարող նկարագրել հանցագործություն կատարած անձին, չգիտես ինչու, տղայիս ներկայացրել են ճանաչման։ Տրամաբանական հետեւությունն մեկն է, որ տղայիս փոխարեն ում էլ ներկայացնեին ճանաչման, այդ կինը նշելու էր, որ նա եղել է դեպքի վայրում:

Մեծարգո նախագահ, նման պայմաններում, երբ ճանաչման քննչական գործողության ժամանակ տուժողի մայրը գտնվել է տատանումների եւ կասկածանքների մեջ, նախաքննական մարմինը հաջորդն օրն իսկ առերեսում է կատարել, իսկ տուժողի մայրը հայտնել է, թե տղաս եղել է դեպքի վայրում:

Մենք երբեք չենք խուսափել եւ չենք էլ խուսափելու, որպեսզի գործը քննվի արդար եւ հրապարակային: Իմ տղայիս պաշտպանն առաջին իսկ օրվանից ներկայացրել է որդուս այլուրեքությունը հաստատող բազմաթիվ միջնորդություններ: Մի թե բոլոր հարցաքննված վկաները ստում են, մի թե դժվար է պարզել, թե այդ ընթացքում, որտեղ եւ ում հետ է գտնվել որդիս, նույնիսկ տեսանկարահանող խցիկների վերծանումներում պարզ երեւում է որդիս, իսկ մինչ այդ, երբ նա գտնվել է մեկ այլ վայրում, բոլոր հարցաքննվածները տվել են որդուս այլուրեքությունը հաստատող ցուցմունքներ:

Ինձ խորը հիասթափություն պատճառեց տուժողի պաշտպանի այն պնդումը, որ համաձայն չէ որդուս` Յուրի Հակոբյանի ալյուրեքությունը հաստատված լինելու մասին պնդման հետ։ Տուժողի պաշտպանը նախաքննությամբ հիմնավորված է համարում տղայիս մասնակցությունը հանցագործության կատարմանը, քանի որ տեսախցիկները տղայիս ֆիքսել են միայն դեպքից 40 րոպե անց եւ որ նրա գտնվելու վայրը շատ մոտ է դեպքի վայրին եւ այնտեղ կարելի է հասնել ընդամենը մի քանի րոպեում:

Նախ նշեմ, որ նման պնդումը որեւէ աղերս չունի իրականության հետ այն պատճառով, որ իմ տղան մինչ տեսանկարահանող սարքերի ֆիքսելը հստակ ասել է, թե որտեղ է եղել եւ ում հետ է եղել: Կարծում եմ` նախաքննական մարմինը հարցաքննած կլինի բոլոր այդ վկաներին: Երկրորդ` եթե հարգելի տուժողի պաշտպանը կարծում է, որ իմ տղաս հայտնի ֆիլմերի հերոսներից է եւ ենթադրյալ ծանր հանցագործություն կատարողներից մեկն է ու կատարելով զարհուրելի արարք շատ հանգիստ շրջում է ընկերների հետ, ապա կարող եմ ընդամենը ասել, որ հանցագործություն կատարած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի (դա ես կարդացել եմ սոցցանցերում), իսկ իմ որդին ազատ եւ հանգիստ շրջել է Էրեբունի զանգվածում գտնվող Վիվարոյի տարածքում:

Պարոն նախագահ, իրոք գիտակցում եմ, որ ծանր հանցագործություն է կատարվել, սակայն այստեղ դրված է մի կողմից սպանված մարդու, իսկ մյուս կողմից էլ ողջ-ողջ սպանվող իմ անմեղ որդու ճակատագիրը: Չհիմնավորված այդ ցուցմունքի պատճառով խափանվեց նախապես պլանավորված որդուս ամուսնությունը, որը պետք է տեղի ունենար սույն թվականի օգոստոսի 18-ին, բացի այդ նա դուրս է մնում համալսարանից եւ կորցնում է իր առողջությունը: Պետք չէ ֆիզիկապես ոչնչացնել իմ անմեղ որդուն:

Որպես հուսահատ ծնող խնդրում եմ արդարություն եւ Ձեր անմիջական հսկողության տակ վերցնել այդ քրեական գործը եւ տալ Ձեր ճշգրիտ գնահատականը: Հուսով եմ արդարացի լուծում կտաք, քանի որ տղաս շուրջ 6 ամիս է պատասխան է տալիս մի արարքի համար, որի հետ նա որեւէ առնչություն չունի: Որպես մայր այլեւս անկարող եմ դիմակայել այս անարդարությանը»:

Азербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»