ՀՀ գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը
ОбществоԱրարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ:
Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարությունը հիշեցնում է, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -16° ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին, օգվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այ