«Նաիրիտ»-ի կաուչուկը կարող է երկաթգծով տեղափոխվել Չինաստան
ЭкономикаՀայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով «Նաիրիտ» գործարանի վերագործարկման մասին եւ պատասխանելով հարցին, թե գործարանը քիմիական արտադրության զարգացմանը որքանով կարող է նպաստել, Սաֆարյանը նշեց. «Գիտեք, որ «Նաիրիտ»-ի մասով կառավարությունը տենդեռ է հայտարարել եւ ցանկանում է իմանալ, թե ովքեր են ցանկանում, որ գործարանը վերագործարկվի, եւ ես կարծում եմ, որ այդ քայլը պետք է դրական գնահատվի, եւ եթե նման քայլ է արել կառավարությունը` դա նշանակում է, որ ծրագիրը կառավարության համար դիտվում է որպես դրական բան: «Նաիրիտ»-ը կարող է վերագործարկվել՝ իրանական գազի հումքի վրա աշխատելու: Այդ գործարանի վերագործարկմամբ կարող է ապոհվվել 15-17 միլիոն դոլարի եկամուտ»,- ասաց Սաֆարյանը:
Նա նաեւ նշեց, որ «Նաիրաիտ»-ի վերագործարկումը կարող է նպաստել նաեւ Հայաստան-Չինաստան հարաբերությունների լավացմանը՝ այս համատեքստում:
«Չինաստանի Շանսի նահանգում գործում է կաուչուկի արտադրության գործարան, որի հոսքագիծը Հայաստանից է տարվել, եւ քանի որ նրանց արտադրած կաուչուկը իրենց պահանջներին չի բավարարում, ես առաջարկել եմ, որ մտածեն, քննարկեն հարց՝ լրացուցիչ կաուչուկ Հայաստանից ստանալու համար: Գործարանի վերագործարկմամբ կարող ենք մի տասը հազար տոննա կաուչուկ Չինաստան արտահանենք, իսկ դա կարեւոր ուղղություն է նաեւ այն առումով, որ դրանից հետո ավելի իրատեսական կդառնա Հայաստան-Իրան երկաթգծում Չինաստանի մասնակցության հարցը: Կաուչուկը կարող է երկաթգծով տեղափոխվել Չինաստան»,- եզրափակեց Սաֆարյանը: